Դեկտեմբերին արևը չէր տաքացնում և նա ստիպված շարունակում էր քայլել, որ մի քիչ տաքանա ու գուցե ուտելու մի բան ճարի երկրաշարժից ավերված քաղաքում։ Ամենուր նույն հոտն էր և իրեն թվաց կորցրել է հոտառությունը։ Հարազատ քաղաքը դարձել էր անծանոթ ու նրա ականջին հասնող մարդկային ձայները մի տեսակ օտար էին, իսկ դեմքերը միանման։ Փողոցն ամայի էր ու վերջը չէր երևում, որովհետև ոչինչ չէր երևում բացի փլատակներից։ Հեռվից մի աշխատող մեքենայի ձայն էր լսվում, որ երբեմն ընդհատվում էր ու նորից շարունակվում։
Մահվան տեսակները բազմազան են ինչպես մահվան ընկալումները տարբեր ցեղերի ու ժողովուրդների կյանքում։ Հենց այս ընկալումն է դառնում հիմքը բարոյական մի արժեհամակարգի, որով առաջնորդվում է ցեղը, ժողովուրդը կամ ազգը։
Այո, քանի ողջ են այդ վիրուսների ստեղծման հետևում կանգնած արևմտյան մարդակերպ հրեշներն ու նրանց պատվիրատուները, մեզ, ցավոք, նոր փորձություններ ու փորձանքներ են սպասվում:
Ըստ Մաշ տելեգրամ ալիքի՝ Ադրբեջանը խորհրդային D-30 հաուբիցների 122 մմ-ոց արկեր է արտադրում Ուկրաինայի համար՝ գաղտնի։ Այդ մասին հայտնի է դարձել ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալայի անզգույշ հաղորդումից։ Հաղորդումը ներկայացվել է որպես D-30 հաուբիցի 122 մմ-ոց արկերի ուկրաինական արտադրություն գործընկեր երկրներից մեկում:
Մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ որակյալ կրթություն, որակյալ սնունդ, ովքեր կարող են իրենց թույլ տալ դուրս գալ արտասահման, զարգացնել իրենց մտահորիզոնը, վայելել հանգստի գոտիները, տուրիզմով զբաղվել, չափազանց պահանջկոտ են դառնում իշխանության հանդեպ:
Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար:
Այսօր ուզում եմ գրել, իմ սիրելի, խելացի, գեղեցկուհի, բարի, լուսահոգի հորաքրոջ մասին։ Նա յուրահատուկ անձնավորություն էր, նրա նմաները, ցավոք, շատ քիչ են, և դա կհաստատեն բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել շփվելու նրա հետ։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...